Նիկիտա Սիմոնյանը հերքել է Կապելլոյին հեռացնելու մասին լուրերը
Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի պարտականությունները կատարող Նիկիտա Սիմոնյանը հերքել է միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովի խոսքերը, թե ինքն այսօր՝ հունիսի 24–ին, կհայտարարի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին պաշտոնաթող անելու մասին։
«Ես չեմ կարող հայտարարել այդ մասին։ Ինչո՞ւ եք շտապում։ Մարզչին պաշտոնաթող անելու մասին մենք կարող ենք հայտարարել միայն այն ժամանակ, երբ կփակենք նրա հետ մեր բոլոր հաշիվները։ Շտապե՞լ է արդյոք պատվավոր նախագահը... Իհարկե, շտապել է»,– Սիմոնյանի խոսքերն է մեջբերել «Спорт-Экспресс»–ը։
«Գազետա»–ի փոխանցմամբ՝ տուժավճարը, որը պետք է վճարվի մարզչին, կազմում է 18 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գործարար Ալիշեր Ուսմանովը ՌՖՄ–ին 300 մլն ռուբլի կտրամադրի Ֆաբիո Կապելլոյի պարտքերը փակելու համար։

7or.am