Աշխարհ

25.06.2015 01:26


Սահակաշվիլին պատմել է Օդեսսայի նախկին նահանգապետի զրահափոխադրիչների մասին

Սահակաշվիլին պատմել է Օդեսսայի նախկին նահանգապետի զրահափոխադրիչների մասին

Օդեսսայի նոր նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին «ICTV»–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նահանգային վարչության ոչ բոլոր գույքն է առկա նախկին նահանգապետի հեռանալուց հետո։

«Երբ ես եկա, պարզեցի, որ իմ ոստիկանությունը 40 զրահափոխադրիչ ունի։ Ես ուրախացա. մենք ուժեր ունենք։ Նոր ոստիկանապետը հարցրեց. «Ո՞ւր են զրահափոխադրիչները»։– Դրանք պատկանել են մասնավոր անձի, որն իր հետ տարել է։ Այդ մասնավոր անձը նախկին նահանգապետն էր»,–ասել է Սահակաշվիլին։

Ավելի վաղ էլ Սահակաշվիլին հայտարարել էր, թե կասկածներ ունի, որ Ռուսաստանն աշխատում է «Բեսարաբիա» նախագծի վրա, որը պատրաստվում է իրականացնել Օդեսսայում։

Նա նշել էր, որ Օդեսսայի բնակիչների մեծ մասը ռուսական հեռուստաալիքներ է դիտում, ինչը նպաստում է Կրեմլի ծրագրերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը