Կարծիք

24.06.2015 10:06


Արսեն Ավակով. «Թերմոս` սառը թեյով»

Արսեն Ավակով. «Թերմոս` սառը թեյով»

Թերմոս` սառը թեյով.

Իմ սիրելի՛ Հայաստան,
Մեզ ծեծեցին ու ցրեցին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր, թե սրբեցին ու տարան հույսերը: Անզորությունից կոկորդներումս կծիկ էր: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մենք Մայդան էինք վերադառնում 8 հոգով՝ ուկրաինական դրոշի ներքո, սառած, ծեծված և ձնաթաթախ:

Մենք մեզ հետ էինք տանում մեծ զինվորական թերմոս՝ միակ բանը, որ հաջողվեց դուրս բերել հատուկջոկատայինների կողմից ջարդուփշուր արած բարիկադների առաջին գծից: Ոտքերը ցավում էին: Ձեռքերը սառել էին սառնամանիքից՝ առանց ծեծկռտուքի ժամանակ կորցրած ձեռնոցների, իսկ մենք, մենք այդ անիծյալ ծանր 20–լիտրանոց զինվորական թերմոսը, որի մեջ արդեն սառած թեյ էր, տանում էինք մերոնց՝ Մայդան: Որպես խորհրդանիշ: Ինչպես չնահաջելու և ազատ լինելու մեր ձգտումը:

Ոչ մի ոսկե գեղմ չէր համեմատվի այդ թերմոսի արժեքի հետ, որը մենք այդ ժամանակ տարանք Մայդանի ճամբար: Մենք այդ ժամանակ այնտեղ տարանք այն թեյը. մենք մեզ հետ ճամբար տարանք ամուր կամքը դեպի ազատություն…։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար

Արսեն Ավակովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը