Աշխարհ

24.06.2015 09:53


Փարիզում մեկնարկել է «նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Փարիզում մեկնարկել է «նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Նախօրեին Փարիզում մեկնարկել է «նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարների՝ ուկրաինական խնդրով հանդիպումը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում։

ՌԴ, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Ֆրանսիայի արտգործնախարարություն են ժամանել հունիսի 23–ի երեկոյան։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հայտարարել էր, որ Ուկրաինայում հնարավոր է ռազմական հակամարտության ծավալում, և այդ կապակցությամբ կոչ էր արել հնարավորինս արագ իրագործել մինսկյան համաձայնագրի բոլոր կետերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը