Հունիսի 23-ին, ժամը 11.37-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բարձված է շինանյութով՝ մոտ 12 տ) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ԻՄԵՔՍ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 570LU61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ Զ.Վ.) դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ցեխակույտում, շրջվելու վտանգ չկա. բեռնատարը դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ–փրկարարները մասամբ բեռնաթափել են բեռնատարը, ինչից հետո վերջինս ինքնուրույն դուրս է եկել արգելափակումից:
«ԿամԱԶ»–ը կողաշրջվել է
Հունիսի 23-ին, ժամը 11.37-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բարձված է շինանյութով՝ մոտ 12 տ) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ԻՄԵՔՍ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 570LU61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ Զ.Վ.) դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ցեխակույտում, շրջվելու վտանգ չկա. բեռնատարը դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ–փրկարարները մասամբ բեռնաթափել են բեռնատարը, ինչից հետո վերջինս ինքնուրույն դուրս է եկել արգելափակումից: