Լրահոս

24.06.2015 05:00


ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Հունիսի 23-ին, ժամը 20.31-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դայվու» մակնիշի 50OU001 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է կայանված «Լեքսուս» մակնիշի L1154 պ/հ ավտոմեքենային (վարորդ՝ Ռ. Գ.). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դայվու» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը