Կարծիք

24.06.2015 02:10


Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեսա, որ փողոց է դուրս եկել ու պայքարում է ընտրագույն խավը

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեսա, որ փողոց է դուրս եկել ու պայքարում է ընտրագույն խավը

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեսա, որ փողոց է դուրս եկել ու պայքարում է ընտրագույն խավը:
Օպերայի հրապարակից մինչեւ Բաղրամյան պողոտայի սկզբնամասն այնպիսի մի թանկարժեք օծանելիքի բուրմունք էր տարածված, որ պատկերացնելու բան չէր:
Շրջեցի հոծ զանգվածի մեջ՝ տպավորությունս նորից ճշտելու համար: Ցուցարարների մեջ չտեսա եւ ոչ մի թշվառ, անատամ, կիսաքրքրված շորերով մարդու: Մեծ մասը, կարելի է ասել, բրենդային հագուստներով էին, խնամված տեսքով, լավ, ապահովված ընտանիքներում փայփայված ու մեծացած երիտասարդներ էին:
Նման բան չէի տեսել:
Ավելի ճիշտ՝ տեսել էի, բայց, ասենք, աշխարհահռչակ ինչ-որ արտիստի ելույթի համար նախատեսված շքեղ համերգասրահներում, երբ թանկ տոմսեր են ձեռք բերում, եւ գալիս են համերգի:
Իրոք, ապշելու բան է. ընչազուրկների փոխարեն՝ փողոց են դուրս եկել սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող մարդիկ:
Ինչ վերաբերվում է պայքարին, ապա եթե չհաշվենք երեկվա նստացույցը բռնությամբ ցրելու իշխանական անտաշության դրսեւորումը, արդեն երկու օր «Գոդոյին սպասելիս» իրավիճակն է: Այսինքն, կոնկրետ մարտավարություն չունեն:
Ու տեսնելով այս իրավիճակը՝ պարզապես առանց ծիծաղի հնարավոր չէ դիտել ու լսել ռուսական ալիքների ռեպորտաժները հայաստանյան ցույցերի եւ նստացույցերի մասին, երբ հայտարարվում է, թե հայ երիտասարդությունն ամերիկյան նախագիծ է իրականացնում, որը մայդան է նախատեսում...
Շատ խնդալու է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը