Լրահոս

23.06.2015 18:00


Մեծ Բրիտանիայի դեսպանատանը մտահոգում է լրագրողների հանդեպ ուժի կիրառումը

Մեծ Բրիտանիայի դեսպանատանը մտահոգում է լրագրողների հանդեպ ուժի կիրառումը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարությունը հունիսի 22-23-ի ցույցերի վերաբերյալ.

«Վերջին օրերին ցուցարարների և ոստիկանության շնորհիվ ապահովված բողոքի խաղաղ ցույցն այս առավոտյան ավարտվեց բռնությամբ՝ բազմաթիվ անձանց, այդ թվում լրագրողների ձերբակալություններով և հասցված վնասվածքներով: Շատերը կմտածեն, թե ինչպես էր հնարավոր խուսափել սրանից: Մեզ մասնավորապես մտահոգում են լրագրողների հանդեպ ուժի կիրառման, նրանց սարքավորումների դիտավորյալ վնասման և բռնագրավման վերաբերյալ լուրերը. ոստիկանության հետ գործող քաղաքացիական համազգեստով անձանց մասին տարածված տեղեկությունները. բերման ենթարկմանը չդիմադրողների հանդեպ անհամաչափ ուժի կիրառումը: Մենք կոչ ենք անում իշխանություններին անհապաղ անդրադառնալ այս դեպքերին եւ օրենքի շրջանակում ձեռնարկել համապատասխան գործողություններ»:

Այս խորագրի վերջին նյութերը