Հունիսի 22-ի՝ լույս 23-ին զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածքներ ստացածներից ստացիոնար բուժօգնության է դիմել 15 անձ, որից 13-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 2-ը` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Այս պահի դրությամբ՝ ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 7 քաղաքացի, որոնք ունեն սալջարդներ, քերծվածքներ և թեթև այլ վնասվածքներ:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմած երկու քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, կատարվել է համակարգչային շերտագրում (ԿՏ), որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել: Մյուսին ըստ ցուցման կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ: Երկուսին էլ առաջարկվել է բուժում ստանալ ստացիոնար պայմաններում, սակայն քաղաքացիները նախընտրել են այն շարունակել տանը:
Նոր տվյալներ ցուցարարների առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարարություն