Լրահոս

23.06.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 22-ից 23-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 22-ից 23-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 14-ը: Բացահայտվել է գողության`6, խարդախության` 5, մաքսանենգության` 2, յուրացման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության և հարկերից խուսափման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը