Հայաստանին Գերմանիան մի քանի տասնյակ մլն եվրոյի վարկ կտրամադրի
ՀՀ ԱԺ-ն վավերացրել է «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնել է, որ այդ համաձայնագրով Գերմանիան Հայաստանին արտոնյալ պայմաններով ֆինանսական օժանդակություն կհատկացնի։
Մասնավորապես, բնակելի տարածքների ֆինանսավորման հերթական փուլի համար կտրամադրվի մինչև 20 միլիոն եվրո, «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիրը փոքր և միջին ձեռնարկություններում» ծրագրի համար՝ 20 միլիոն եվրո, «Դպրոցների էներգասպառման արդյունավետության բարձրացման վերանորոգում» ծրագրի համար՝ մինչև 15 միլիոն եվրո, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում երկրորդ փուլ» ծրագրի համար՝ մինչև 50 միլիոն եվրո և «Կովկասի էներգետիկ միջանցք» ծրագրի համար՝ մինչև 100 միլիոն եվրո։

Համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
7or.am