Ուգանդայի ամենատգեղ տղամարդն 8–րդ անգամ հայր է դարձել (տեսանյութ)
«Metro»–ի փոխանցմամբ՝ 47–ամյա Գոդֆրի Բագուման և նրա 30–ամյա կինը՝ Քեյթ Նամանդան, դուստր են ունեցել, որը դարձել է ընտանիքում 6–րդ երեխան։ Եվս 2 երեխա Բագուման առաջին ամուսնությունից ունի։
Տառապելով գիտությանն անհայտ հիվանդությամբ՝ Բագուման ավելի վաղ աշխատել է որպես կոշկակար, իսկ 2002–ին ընտանիքի համար գումար վաստակելու համար մասնակցել է «Ուգանդայի ամենատգեղ տղամարդ» մրցույթին։ Ստանալով համապատասխան տիտղոսը՝ Ուգանդայի բնակիչը սկսել է զբաղվել երաժշտությամբ՝ ընտրելով բեմական «Ssebabi» անունը։
Երգիչը հեռացել է առաջին կնոջից վերջինի անհավատարմության պատճառով։
Բագուման երկար ժամանակ պայքարել է Նամանդայի համար։ 2008–ին զույգն ունեցավ առաջին երեխան, սակայն միայն 2013–ին ամուսնացավ։
«Մենք 4 տարի գաղտնի հանդիպում էինք։ Ես չէի ուզում, որ մեզ տեսնեն, մինչև երեխա չունենանք։ Երբ Քեյթը հղիության 6–րդ ամսում էր, լքեց ինձ, բայց հետո նորից վերադարձավ։ Կարծում եմ՝ նա համակերպվել է իր ճակատագրին»,–պատմել է Բագուման։
Ինքը Նամանդան իր ընտրությունը ճիշտ է համարում։
«Երբ գտնում ես մեկին, որը համապատասխանում է քեզ, չպետք է լսես՝ ուրիշներն ինչ են ասում. պետք է հետևես սրտիդ։ Փողն ու արտաքինը չպետք է խնդիրներ լինեն»,–ասել է կինը։
Բագուման ապահովում է ընտանիքի ապրուստն իր համերգներով. երգիչը ստեղծագործում է կատակերգական ոճում՝ սթենդ ափ ժանրում։

7or.am