Մերձմոսկովյան «Ջրարջի տուն» ակումբը Խոտկովո քաղաքում ջրարջերի համար «մանկապարտեզ» է բացել։ Ակումբի հիմնադիր Նատալյա Կալեդինան «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտնել է, որ մարդիկ ավելի հաճախ են սկսել ջրարջերին գնել՝ հաշվի չառնելով, որ այդ կենդանու ձագերը հատուկ խնամքի կարիք ունեն:
«Ջրարջին դժվար է մեծացնել: Իսկ մեր այս բաժնում կենդանիների տերերը կարող են թողնել նրանց, մինչև կենդանին չդառնա 3 ամսական, մինչև այն պահը, երբ կենդանին ավելի ուժեղ կդառնա, կսովորի ինքնուրույն սնվել և զուգարան գնալ»,-ասել է Կալեդինան:
Նա նաև նշել է, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ջրարջը հայտնվել է տերերի մոտ բավականին վատ վիճակում, և մարդիկ չգիտեին, թե ինչ է պետք անել այդ պարագայում։
«Իսկ այժմ նրանք կարող են դիմել մեզ: Ծառայությունն անվճար է»,–ընգծել է կենտրոնի տնօրենը: Այսօրվա դրությամբ՝ «մանկապարտեզում» գտնվում է 17 ջրարջ։
Խոտկովոյում ջրարջերի համար «մանկապարտեզ» են բացել

7or.am