Լրահոս

09.11.2009 15:30

Ն. Զոհրաբյանն ընդունել է Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղարին

Ն. Զոհրաբյանն ընդունել է Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղարին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգա Պինտոյին:

Ն. Զոհրաբյանը միասնական Եվրոպա կառուցելու գործում բարձր է գնահատել դեռևս 1948 թ. ստեղծված Միջազգային Եվրոպական Շարժման ներդրումը: Նրա համոզմամբ՝ այն հանգամանքը, որ Արևելյան գործընկերության 6 երկրներից  Հայաստանը առաջինն է մաս դարձել Միջազգային Եվրոպական Շարժման, ապացուցում է, որ եվրոպական արժեքները հայկական արժեհամակարգի կարևոր մասն են կազմում: Արևելյան գործընկերության ձևաչափում Ն. Զոհրաբյանը կարևորել է քաղաքացիական ֆորումի ստեղծումը, քանզի պետական դիվանագիտությանը զուգահեռ՝ բազում խնդիրներ հնարավոր կլինի լուծել հասարակությունների միջև երկխոսության ճանապարհով: Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության ձևաչափում գործընկերների հետ պատրաստ է բազմակողմ հարաբերությունների, ինչը հետևողականորեն  խոչընդոտվում է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Նաիրա Զոհրաբյանը փաստել է, որ ԼՂՀ անկախությունն ու միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: Ըստ նրա՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է, որը որևէ աղերս չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ:

Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղարը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում ՀՀ Եվրոպական Շարժում ունեցող միակ երկիրն է: Նա համոզված է, որ Արևելյան գործընկերությունը հնարավորություն կընձեռի ԵՄ-ին ինտեգրումն առավել դյուրացնելու:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։