-Պրն. Հովհաննիսյան, ինչպե՞ս եք մեկնաբանում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման փաստը, որին ականատես եղավ ողջ աշխարհը:
-Բնականաբար, դատապարտելի է, շատ ցավալի է: Խաղաղ ցուցարարները մեր քաղաքացիներն են, ովքեր դուրս են եկել՝ սոցիալական խնդիր բարձրացնելու: Միևնույն ժամանակ, ես՝ որպես պատգամավոր և որպես քաղաքացի, ուզում եմ հատուկ կարևորել մեկ հանգամանք՝ իշխանությունները և քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ հատուկ միջոցների կիրառմամբ և բացառապես ոստիկանության միջոցով հնարավոր չէ լուծել հասարակական հանդարտության խնդիրը: Ոստիկանական ուժերի ճնշմամբ, լրագրողների տեսախցիկներ կոտրելով հնարավոր չէ լուծել մեր քաղաքացիների սոցիալական ծանրագույն խնդիրները: Ոստիկանության ուժերով հնարավոր չէ լուծել տոտալ հանրային անարդարության խնդիրը. դրանով միայն մեծանում է լարվածությունն, ու խթանվում է արտագաղթը: Աճող տնտեսական, սոցիալական լարվածության պայմաններում մեզ պետք են քաղաքական լուծումներ, տնտեսական առաջընթաց և ներքին համերաշխություն ապահովող որևէ գործուն մեխանիզմ: Այսօրվա սուր խնդիրներից որևէ մեկը հնարավոր չէ լուծել ոստիկանության միջոցով: Այդ հարցերի լուծումներն այլ հարթության մեջ են: Սրա մասին է պետք մտածել:
Վահե Հովհաննիսյան. «Ոստիկանության ուժերով հնարավոր չէ լուծել տոտալ հանրային անարդարության խնդիրը»

Աղբյուրը՝ «Zham.am»