Աշխարհ

24.06.2015 02:27


Սփիլբերգի Յուրայի դարաշրջանի այգու ստեղծումը կարժենա մոտ 23,4 մլրդ դոլար

Սփիլբերգի Յուրայի դարաշրջանի այգու ստեղծումը կարժենա մոտ 23,4 մլրդ դոլար

«Fandango Movieclips» ընկերության մասնագետները գնահատել են իրական «Յուրայի դարաշրջանի այգու» ստեղծման համար անհրաժեշտ գումարի չափը: Այս մասին հայտնում է «The Independent»-ը:

Իր հետազոտությունների ընթացքում «Fandango Movieclips»-ը հաշվի է առել Կոստա Ռիկայի մոտակայքում գտնվող կղզիների գինը, Կալիֆոռնիայում գտնվող շների կլոնավորման կազմակերպությունների գնացուցակը, ինչպես նաև աշխարհի ամենաթանկ զվարճանքի զբոսայգիների գները:

Մասնագետների հաշվարկներով՝ Սթիվեն Սփիլբերգի 1993թ. կինոնկարի հայտնի այգու ստեղծումը կարժենա մոտ 23,4 մլրդ դոլար, իսկ այն պահելու համար տարեկան մոտ 11,9 մլրդ դոլար է անհրաժեշտ: Նշվում է, որ Կոստա Ռիկայի մոտակայքում 2 կղզիների գինը կազմում է մոտ 10 մլրդ դոլար, իսկ բուն այգու ստեղծումը կարժենա մոտ 1,5 մլրդ: Ծախսերի ամենամեծ մասը կազմում է դինոզավրերի կլոնավորման տեխնոլոգիաների ստեղծումը՝ 25,4 մլրդ դոլար, իսկ կենդանիների նախնական ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 1,5 մլրդ դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը