Կարծիք

23.06.2015 12:13


Սերժ Թանկյանն անդրադարձել է էլէներգիայի թանկացման դեմ ցույցին

Սերժ Թանկյանն անդրադարձել է էլէներգիայի թանկացման դեմ ցույցին

«System of a Down» հանրահայտ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում հոդված է տեղադրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի մասին ու գրել.

«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝

1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան եւ խստորեն կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից,

2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կայանում է,

3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը