Լրահոս

09.11.2009 15:29

ՕԵԿ պատգամավոր. «Բյուջեն կազմվում է եղած հնարավորությունների սահմաններում»

ՕԵԿ պատգամավոր. «Բյուջեն կազմվում է եղած հնարավորությունների սահմաններում»

-Բյուջեն կազմվում է եղած հնարավորությունների սահմաններում։ Այստեղ դրական կարելի է գնահատել այն, որ սոցիալական ծախսերն ամբողջությամբ կատարվում են, և սոցիալապես անապահով ընտանիքներին մինիմում գումարներ հասցվում են, բայց տնտեսությունը ճգնաժամի հետևանքով լուրջ վնասներ կրեց,-«7օր»-ի հետ խոսելով կառավարության ներկայացրած «Բյուջե-2010» նախագծի մասին՝ ասել է ՕԵԿ խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը։

Նա նշել է, որ երբ կառավարությունը կներկայացնի բյուջեի վերջնական տարբերակը և հաշվի կառնի խմբակցությունների առաջարկությունները՝ նոր կարելի է խոսել կողմ կամ դեմ քվեարկելու մասին։

Այն հարցին, թե արդյոք իրատեսակա՞ն է համարում այն, որ 2010թ. համար կանխատեսվում է 1-2% տնտեսական աճ, նա պատասխանել է, թե դա հնարավոր է։

-Աճը, որ կառավարությունը հույս ունի, 2009թ. հիման վրա է հաշվարկված, այսինքն՝ 15% անկումից հետո նման աճ հնարավոր է,-ասել է ՕԵԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։