Գ. Սահակյանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածն առաջարկում է ընդմիջումների ժամին քննարկել
ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում պատգամավորները բարձրացրել են հունիսի 22–ի՝ լույս 23–ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին բռնի ուժով ցրելու հարցը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ բոլորն են հետևել տեղի ունեցածին, բոլորն էլ ունեն իրենց գնահատականը։
–Բոլորս էլ ցավ ենք ապրում։ Կարող են այդ գնահատականները տարբեր լինել։ Եթե այս հարցն անհրաժեշտ է քննարկել, ընդմիջումներ կունենանք, ովքեր շահագրգիռ են, ես կհրավիրեմ՝ կքննարկենք. եթե ինչ–որ խնդիրներ կան, կփորձենք լուծել,–ասել է Գ. Սահակյանը՝ ընդմիջմանը խմբակցությունների ղեկավարներին և հարցը քննարկել ցանկացող մյուս բոլոր պատգամավորներին հրավիրելով իր աշխատասենյակ։

7or.am