Աշխարհ

23.06.2015 20:15


Մեդվեդևն առաջարկել է քննարկել արտասհամանյան ֆիլմերի տոմսերի համար ԱԱՀ կիրառելու հարցը

Մեդվեդևն առաջարկել է քննարկել արտասհամանյան ֆիլմերի տոմսերի համար ԱԱՀ կիրառելու հարցը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է քննարկել արտասահամանյան ֆիլմերի տոմսերի համար ավելացված արժեքի հարկ կիրառելու հարցը։ «ՌԻԱ նովոռտի»–ի փոխանցմամբ՝ կառավարութւան ղեկավարը նման հայտարարություն է արել «Տարածք» և «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմերի հեղինակների հետ հանդիպման ժամանակ։

Պրոդյուսեր Նատալյա Մոկրիցկայան ասել է, որ Լեհաստանը կիրառում է ԱԱՀ–ի գանձումը ֆիլմերի տոմսերի համար։ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին էլ նշել է, որ ՌԴ–ում նման պրակտիկա չկա «կինեմատոգրաֆիայի և հանդիսատեսի օժանդակության համար»։

«Մենք ուղղակի պետք է վերանայենք հարկման համակարգը, նաև՝ տոմսերի մասով։ Կարելի է ինչ–որ տեղ դա պահպանել, ինչ–որ տեղ՝ փոխել»,–նշել է Մեդվեդևը՝ հավելելով, որ եթե ԱԱՀ–ի կիրառումը ստացվի, դրանից ստացված դրամական միջոցների մի մասը կարելի է ուղղել հայրենական ֆիլմի զարգացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը