Լրահոս

23.06.2015 10:55


Վնասվածքներով «Արմենիա» ԲԿ տեղափոխված ցուցարարն այս պահին հետազոտվում է

Վնասվածքներով «Արմենիա» ԲԿ տեղափոխված ցուցարարն այս պահին հետազոտվում է
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան ցրելու հետևանքով ոստիկանների կողմից կիրառված բռնության արդյունքում վնասվածքներ ստացած Վահրամ Մուշեղյանը տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
ԲԿ-ից «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեցին, որ Մուշեղյանն իրենց մոտ տեղափոխվելուց հետո դեռևս որևէ բաժանմունք չի ընդունվել. գտնվում է ընդունարանում և այս պահին հետազոտվում է:
Ըստ «Առավոտ»-ի՝ Վահրամ Մուշեղյանը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։
Լուսանկարը՝ «hetq.am»–ի։

Այս խորագրի վերջին նյութերը