Քաղաքական

23.06.2015 09:55


Գյումրիում ևս քաղաքացիներ են բերման ենթարկվել

Գյումրիում ևս քաղաքացիներ են բերման ենթարկվել

Գյումրիում բերման ենթարկված քաղաքացիների թիվը շուրջ մեկ տասնյակի է հասնում: Ինչպես փոխանցում է «ԳԱԼԱ»-ի թղթակիցը, Գյումրու ոստիկանության «Կումայրու» բաժին են բերման ենթարկվել խաղաղ նստացույց իրականացնող մասնակիցները: Գյումրեցի ակտիվիստներին բերման են ենթարկել այն պատճառաբանությամբ, որ վերջիններս իրենց ավտոմեքենաները կայանել են անթույլատրելի վայրում, եւ խանգարել են երթեւեկությանը:

Ակտիվիստները Գյումրիում բողոքի ակցիա եւ նստացույց են անցկացրել Թատերական հրապարակում: Երիտասարդները փակել են Սայաթ-Նովա փողոցը: Գյումրիում եւս ջրցան մեքենաներ են գործի դրվել: Այս պահին բերման ենթարկված քաղաքացիները ոստիկանության «Կումայրու» բաժնում են, ներսում են Շիրակի մարզի ոստիկանապետն ու տեղակալները:
Իսկ Երեւանում ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկել 237 քաղաքացու: Այս մասին «ԳԱԼԱ»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը