Աշխարհ

23.06.2015 09:38


Թբիլիսիի հեղեղված վայրերում վերականգնվել է գազամատակարարումը

Թբիլիսիի հեղեղված վայրերում վերականգնվել է գազամատակարարումը

Բնական գազի մատակարարումը Թբիլիսիի՝ ջրհեղեղից տուժած շրջաններ վերականգնվել է։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, ասվում է «Կազտրանսգազ–Թիլիսի» ընկերության պաշտոնական կայքում։

Նշվում է, որ ընկերության աշխատանքն ընկել է բնականոն հունի մեջ, և գազամատակարարումը վերականգնվել է բոլոր սպառողների համար։

Քանի որ ընկերությունն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատել, գազ օգտագործողների համար «թեժ գիծ» է բացվել, որը կաշխատի ամեն օր՝ ժամը 9.00–18.00–ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովը ջրհեղեղից տուժած Վրաստանին 3,4 մլն եվրո օգնություն կտրամադրի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը