Քաղաքական

22.06.2015 18:35

Բողոքի գործողություն՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման (տեսանյութ, լրացված)

Բողոքի գործողություն՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման (տեսանյութ, լրացված)

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման «Ո՛չ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ից շուրջօրյա նստացույց էր իրականացվում, և որպես վերջնաժամկետ՝ իշխանություններին տրվել էր մինչև հունիսի 22-ը՝ ժամը 19։00-ն։

Բողոքի գործողության կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց պահանջի չկատարման դեպքում երթով կշարժվեն Բաղրամյան 26:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հայտնել է, որ եթե չհրաժարվեն դեպի նախագահական նստավայր երթի մտադրությունից, ապա ոստիկանությունը օրենքով սահմանված բոլոր միջոցներով կարգելի այն։ Օսիպյանը նշել է, որ այդ երթն անօրինական է, քանի որ նախապես իրազեկված չի եղել։

Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

Հենց նոր Թումանյան–Մաշտոցի պողոտա խաչմերուկում ցուցարարներին է մոտեցել Վ.Օսիպյանը և փոխանցել ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի խոսքերը՝ կազմեք 3–4 հոգանոց խումբ և Սերժ Սարգսյանը կընդունի ձեզ։

«Մնացածդ հետ վերադարձեք։ Մենք չենք ուզում բախում, բայց ստիպված կլինենք»,–ասել է Վ.Օսիպյանը։

Ցուցարարները մերժել են այս առաջարկը և շարունակում են երթը։

Արդեն Բաղրամյան պողոտայում նույն առաջարկն արել է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, բայց ցուցարարները կրկին չեն համաձայնել։

Բաղրամյան պողոտայում նստացույց է սկսվել։

Վ.Օսիպյանը պահանջեց լրագրողներից հեռանալ ոստիկաններին և ցուցարարներին բաժանող տարածքից, քանի որ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնելու։

Ոստիկանները շարքով սկսեցին առաջ շարժվել, բայց հետո կրկին կանգնեցին։

Ցուցարարները շարունակում են նստացույցը Բաղրամյան 26–ում։ Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:

Ցուցարարներն այժմ քննարկում են՝ մնալ Բաղրամյան պողոտայում, թե՞ վերադառնալ Ազատության հրապարակ և այնտեղ շարունակել նստացույցը։ Ի վերջո, որոշել են չհեռանալ պողոտայից։

Առավոտյան ժամը մոտ 5:30–ին ոստիկանները ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաների և հատուկ տեխնիկայի միջոցով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։