Աշխարհ

22.06.2015 16:38


ԵԽԽՎ–ում Ադրբեջանի հարցն է. Անն Բրասյորնն արդեն իսկ քննադատել է

ԵԽԽՎ–ում Ադրբեջանի հարցն է. Անն Բրասյորնն արդեն իսկ քննադատել է

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ Այն ընթանալում է հունիսի 22-26-ը։ Այս նստաշրջանում քննարկվելու է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցը, որի համազեկուցողները ներկայացրել են Ադրբեջանում կայացած ընտրությունների գնահատականները, ԵԽ-ի առջև այդ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ պարտավորությունները, անտեսել են Վենետիկի հանձնաժողովի առաջարկները: Նաև խոր մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ կոչ անելով այդ երկրի իշխանություններին դադարեցնել ընդդիմադիրների հետապնդումները:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորնը ևս ընդգծել է, որ Ադրբեջանում ճնշում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին, ոտնահարվում են նրանց իրավունքները, և ազատազրկման ենթարկում:

Նա հատկապես շեշտել է այն, որ Բաքուն փակում է ԵԱՀԿ գրասենյակը:

Անդրադառնալով Ադրբեջանում ընթացող Եվրոպական առաջին խաղերին՝ նա Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահին կոչ է արել ուշադրություն դարձնել այդ երկրում տիրող իրավիճակին և իշխանությունների անբավարար գործունեությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը