Լրահոս

09.11.2009 14:34

Տիգրան Բալայան. «Թուրքիայի հետ մենք ղարաբաղյան հարցը չենք քննարկում»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադին Բյույուքայան «Day.Az»-ին տված հարցազրույցում ասել է, թե ԵԱՀԿ ղեկավարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկզբունքորեն դեմ չեն Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությանը, և Հայաստանն էլ ոչ պաշտոնապես համաձայնվել է դուրս գալ տարածքներից։

«7օր»-ը փորձել է այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ  ՀՀ ԱԳՆ-ից։ Մեզ հետ զրույցում արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, թե ազատագրված տարածքներից դուրս գալու մասին հայտարարություններն աբսուրդ են։

-Մենք արդեն ասել ենք, որ Մինսկի խմբի շրջանակներում քննարկվում է կարգավիճակի հարցը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի անդամակցությանը, ապա թուրքական պատվիրակության ղեկավարը պետք է իմանար, որ Թուրքիան 1992-ից Մինսկի խմբի անդամ է, բայց ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայի հետ մենք ղարաբաղյան հարցը չենք քննարկում,-ասել է  նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։