ՆԱՍԱ–ի 2014թ. լավագույն գյուտն է ճանաչվել Միջազգային տիեզերակայանում գտնվող մարդանման «Ռոբոնավթ-2» ռոբոտ-աստղագնացը, որը ստեղծվել է «General Motors»-ի և Հյուսթոնում գտնվող Ջոնսոնի անվան տիեզերաթռիչքների կենտրոնի ինժեներների համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
ԱՄՆ–ի տիեզերային վարչությունից պարզաբանել են, որ նման որոշումը կայացվել է այն բանի պատճառով, որ ռոբոտի ստեղծման ընթացքում կիրառվող տեխնոլոգիաների մեծամասնությունը հարմարեցված է Երկրի վրա օգտագործելու համար:
«Ռոբոնավթ-2»-ը՝ «Ռ-2»-ն, ստեղծվել է մի քանի տարի առաջ և Միջազգային տիեզերակայան է ուղարկվել մաս առ մաս: 2014թ. այն համալրվել է մեխանիկական ոտքերով և կարողացել է տեղաշարժվել կայանում։ Երկրում գտնվող օպերատորների վերահսկողության տակ այն սկսել է օգնել տիեզերակայանի աշխատակազմին կատարել ոչ բարդ, միօրինակ աշխատանքը։ Ռոբոտն, օրինակ, կարող է ստուգել օդային զտիչների աշխատանքը կամ երկար ժամանակ ձեռքում չափիչ սարքավորում պահել:
Բացի այդ, «Ռոբոնավթ-2»-ը հանդես է եկել նաև բժշկի դերում՝ Երկրից մասնագետների հսկողության տակ իրականացնելով ուլտրաձայնային հետազոտություն և սրսկելով մանեքենին:
«Դա ցուցադրել է «Ռ-2»-ի ունակությունները, որոնք հետագայում հնարավորություն կտան իրականացնել համալիր բժշկական պրոցեդուրաներ այն մարդկանց նկատմամբ, որոնք գտնվում են Երկրի հեռավոր անկյուններում կամ տիեզերքում», - պարզաբանել է ՆԱՍԱ-ն:
Ռոբոտ-աստղագնացը՝ 2014թ. ՆԱՍԱ-ի լավագույն գյուտ

7or.am