«Ի՞նչ գողական. ինքն իմ ընկերն ա». Սեյրան Սարոյանը` Կայարանցի Թևոսիկի մասին
«Ի՞նչ գողական. ինքն իմ ընկերն ա, Մոսկվայից հյուր ա եկել, ավտոս տվել եմ։ Հիմա ի՞նչ կապ ունի` ով ա, հո բարեկամից չե՞ս հրաժարվի՝ մեկը մինիստր ա, մեկը նախարար ա, մեկն էլ տենց ա: Ինքն իմ ընկերը չի, ինքն իմ բարեկամն ա, մենք սաղս բարեկամ ենք»։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով հայտնի քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանին՝ Կայարանցի Թևոսիկին հունիսի 19-ին բերման ենթարկելու փաստին: Նշենք, որ վերջինս բերման ենթարկվելու ժամանակ եղել է Սեյրան Սարոյանի մեքենայով։
Հիշեցմանը, որ իրավապահ մարմինները մեքենայում նաև զենք էին հայտնաբերել, Սեյրան Սարոյանն ասաց, որ զենքը Թևոս Սաֆարյանին չի պատկանում. հավանաբար զենքը պատկանում է նրանց, ովքեր եղել են նրա հետ, և սիրել են նման բաներ:
«Հիմա արել են՝ կպատժվեն. մեռնեմ օրենքի զորությանը»,- շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Աղբյուրը՝ «Zham.am»