Համալիրի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատանքից ազատված աշխատակիցները հայց են ներկայացրել Վարչական դատարան՝ «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը։
«Համալիրի տնօրինությունը մեզ չի վճարել մի քանի ամսվա աշխատավարձ։ Սնանկացումից հետո մենք մի քանի անգամ դիմել ենք նրանց, որպեսզի մեզ տան մեր գումարները, որոնք աշխատել ենք մեր արդար քրտինքով։ Սակայն մեզ պատասխանել են, որ գումար չունեն, ու մեր գումարները չեն կարող վճարել: Շուրջ 70 հոգու աշխատավարձ չի վճարվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է համալիրի աշխատակիցներից Կորյուն Գրիգորյանը։
Դատական նիստի ընթացքում «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի շահերի ներկայացուցիչ Արմինե Հակոբյանը առարկեց աշխատակիցների պահանջները՝ աշխատավարձերի վճարման հետ կապված։
«Աշխատակիցները պետք է հիմնավորեն, որ «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն չի վճարել իրենց աշխատավարձերը»,- նշեց նա։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։