Լրահոս

22.06.2015 12:50


Վիճակախաղի տոմս վաճառողը վիճաբանության ժամանակ հարվածել է

Վիճակախաղի տոմս վաճառողը վիճաբանության ժամանակ հարվածել է

Հունիսի 20-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ վիճակախաղի տոմս վաճառողը հարվածել է 1991 թ. ծնված Միհրան Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին վերջինս հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, վիճակախաղի տոմս վաճառող, 1953 թ. ծնված Սամվել Կ.-ն Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր այտին` պատճառելով վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը