Իվանով. «Պատժամիջոցները կարող էին աշխատել ԽՍՀՄ-ի դեպքում, բայց հիմա դրանք անօգուտ են»
Ռուսաստանը չի վախենում արևմտյան մի շարք երկրների կողմից կիրառված էմբարգոյից իր համար կարևոր նշանակություն ունեցող արդյունաբերական սարքավորումների ներկրման վրա, քանի որ այդ խնդիրը լուծվում է երրորդ երկրների միջոցով: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այս մասին կիրակի «Financial Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ով մեջբերել է Վլադիմիր Պուտինի միտքն այն մասին, որ եթե ԽՍՀՄ-ի ժամանակ էմբարգոն կարող էր որևէ արդյունքի բերել, ապա այսօր դա չի աշխատում:
«Հավատացե՛ք ինձ, որ ցանկացած սարքավորում կարելի է ձեռք բերել երրորդ երկրների միջոցով»,–ասել է Իվանովը՝ նշելով, որ դա գուցե մի փոքր ավելի թանկ կնստի, սակայն հնարավոր է անել:
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև ընդգծել է, որ պատժամիջոցները երկկողմանի բնույթ են կրում՝ վնասելով ոչ միայն այն երկրին, որի դեմ կիրառվում են, այլ նաև նրանց, ովքեր այդ պատժամիջոցները կիրառում են: Իվանովը մեջբերել է Ավստրիայի տնտեսական ինստիտուտի կողմից հրապարակված զեկույցը, համաձայն որի՝ Ռուսաստանի կողմից կիրառված հակապատժամիջոցների պատճառով ԵՄ-ն 100 մլրդ եվրո վնաս է կրել, ինչպես նաև 200 հազ աշխատատեղ կորցրել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ Իվանովի, պատժամիջոցների ամենացավալի հետևանքներն են բնակչության եկամուտների կրճատումը և սպառողական պահանջարկի նվազումը։

7or.am