Աշխարհ

22.06.2015 17:23


Պենտագոն. «ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն կշարունակեն դիմակայել ՌԴ–ին նույնիսկ Պուտինի գնալուց հետո»

Պենտագոն. «ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն կշարունակեն դիմակայել ՌԴ–ին նույնիսկ Պուտինի գնալուց հետո»

ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն պատրաստվում են Ռուսատանի հետ երկարատև դիմակայության, և կշարունակեն դա, եթե անգամ Վլ. Պուտինը հեռանա երկրի նախագահի պաշտոնից։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է Պենտագոնի ղեկավար Էշթոոն Քարթերը։

«Ռուսաստանը չի կարող փոխվել ոչ Վլ. Պուտինի օրոք, ոչ էլ նրա հեռանալուց հետո»,–հայտարարել է Քարթերը Բեռլինում։

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք Պուտինը փոխել իր քաղաքականությունը, Քարթերը պատասխանել է, որ հուսով է, որ այդպես կլինի, բայց համոզված չէ դրանում։

Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ–ը մտածում է՝ Ռուսաստանը կվերադառնա կանխատեսելի քաղաքականության։

Քարթերը խոսել է նաև Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերություններում արձանագրված որոշակի հաջողությունների մասին, որոնց թվում է Իրանի միջուկային ծրագիրը։

Նշենք, որ Պենտագոնի ղեկավարը մեկշաբաթյա շրջագայության է մեկնել եվրոպական երկրներ։ Գերմանիայում, Էստոնիայում և Բելգիայում նա իր գործընկերների հետ կքննարկի «ՌԴ–ից եկող մարտահրավերները»։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Եվրոպայում դեմ են արտահայտվել ՌԴ դեմ միջուկային հրթիռների տեղակայամանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը