«Հաղթանակ» զբոսայգուց կատարված գողությունը բացահայտվել է
Հունիսի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը «Հաղթանակ» զբոսայգում գտնվող խաղային 3 ապարատները ջարդելով՝ գումար և խաղալիքներ են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը հաղորդում էր տվել, որ ժամը 04.00-ից մինչև ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում խաղային սարքերը կոտրել և գողացել են խաղալիքներ, օծանելիք և 5200 դրամ, ինչից հետո ապակին կոտրել և կրպակից գողացել են մթերային ապրանքներ ու խաղալիքներ` պատճառելով 130.000 դրամի վնաս, այնուհետև մուտք են գործել դրամարկղի կրպակ, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են: Ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 20-ին, ժամը 21.00-ին, նշված զբոսայգուց բերման են ենթարկել 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
«Հաղթանակ» զբոսայգուց կատարված գողությունը բացահայտվել է
Հունիսի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը «Հաղթանակ» զբոսայգում գտնվող խաղային 3 ապարատները ջարդելով՝ գումար և խաղալիքներ են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը հաղորդում էր տվել, որ ժամը 04.00-ից մինչև ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում խաղային սարքերը կոտրել և գողացել են խաղալիքներ, օծանելիք և 5200 դրամ, ինչից հետո ապակին կոտրել և կրպակից գողացել են մթերային ապրանքներ ու խաղալիքներ` պատճառելով 130.000 դրամի վնաս, այնուհետև մուտք են գործել դրամարկղի կրպակ, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 20-ին, ժամը 21.00-ին, նշված զբոսայգուց բերման են ենթարկել 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: