Կարծիք

22.06.2015 10:47


Շարժման հիմնական նպատակը ո՛չ էլեկտրաեներգիայի գինն է, ո՛չ երթը

Շարժման հիմնական նպատակը ո՛չ էլեկտրաեներգիայի գինն է, ո՛չ երթը

Ժողովո՛ւրդ, շարժման հիմնական նպատակը ո՛չ էլեկտրաեներգիայի գինն է, ո՛չ երթը, ո՛չ ինչ-որ օրվա խնդիր լուծելը: Օրվա խնդիրները ընդամենը միջոցներ են կազմակերպված հանրություն ձևավորելու համար: Դա է այսօրվա միակ նպատակը: Դա այն գործիքն է, որը կարող է փոխել երկիրը, և լուծել բազմաթիվ մեծ խնդիրներ: Հակառակորդի հիմնական խնդիրն այդ շարժումը հենց սաղմնային վիճակում վիժեցնելն է, և դրա համար պետք է մի տեղ բոլորին հավաքեն, սադրեն ու ջարդեն, որից հետո հենց շարժման մասնակիցները միմյանց մեջ ճիշտ ու սխալ կսկսեն որոնել, ու կսկսվի հուսալքությունը: Դա իրենք լավ գիտեն անել, իսկ կազմակերպված հասարակություն ձևավորելը մեզ համար նորություն է. մենք դեռ ձևը չգիտենք: Դրա համար պետք է խնդիրը ճիշտ ձևակերպել, գործընթացը երկարաձգել և այդ ընթացքում բազմակենտրոն կառուցվածք ստեղծել: Երկարատև գործընթացի ռեսուրս հակառակորդը չունի. նրանց արագացված հանգուցալուծում է պետք:
Քայլերը պետք է մտածված լինեն, իսկ որոշումների պատասխանատվությունը պետք է դնել հարահավաքների վրա, այսինքն՝ հանրահավաքի բազմությունը պետք է որոշի՝ ինչ անել, որին պետք է միշտ մի քանի առաջարկություն արվի, որը ընդունվի, դա էլ արվի: Այսինքն, որոշման պատասխանատվությունը բոլորինն է և ոչ մեկինը կոնկրետ: Մյուս կողմից, իրենց ազդեցությունը՝ որոշումների ընդունման վրա ազդելու, կնվազի:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը