Սահակաշվիլի. «Ուկրաինայի աղքատությունը հակասում է բնության օրենքներին»
Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին զարմացնում է Ուկրաինայում առկա ճգնաժամը։ Այս մասին Սահակաշվիլին, «Грузия Online»–ի փոխանցմամբ, ասել է «Le Journal du Dimanche»–ին տված հարցազրույցում։
«ՀՆԱ–ի ցուցանիշներով՝ Ուկրաինան ավելի աղքատ է, քան Մոլդովան, որն առաջ ամենաաղքատն էր, Հայաստանից, Ալբանիայից, Կոսովոյից աղքատ ... Սա աղետ է, քանի որ եթե համեմատենք Ուկրաինայի ռեսուրսները մյուս երկրների ռեսուրսների հետ, դա կհակասի բնության բոլոր օրենքներին», –նկատել է Սահակաշվիլին։
Նրա խոսքերով՝ Ուկրաինայում կա անհրաժեշտ ամեն բան ծաղկման համար՝ և՛ կրթված մարդիկ, և՛ ռեսուրսներ, և՛ «հեքիաթային երկրագործներ, որոնք կարող են կերակրել ողջ Եվրոպան»։ Անհրաժեշտ է միայն ավելի նպատակահարմար օգտագործել առկա ողջ հարստությունը և արմատախիլ անել կոռուպցիան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլին Նյու Յորք է մեկնում ներդրողներ որոնելու համար։

7or.am