Աշխարհ

22.06.2015 09:40


Ուկրաինան և ՆԱՏՕ–ն համաձայնագիր են պատրաստում «ռուսական քարոզի» դեմ պայքարելու համար

Ուկրաինան և ՆԱՏՕ–ն համաձայնագիր են պատրաստում «ռուսական քարոզի» դեմ պայքարելու համար

Ուկրաինան և ՆԱՏՕ–ն ստորագրման են պատրաստում «ռուսական քարոզի» դեմ համատեղ պայքարելու համաձայնագիրը։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, ուկրաինական «5–րդ ալիքին» ասել է Ուկրաինայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Դմիտրի Կուլեբան։

«Մշակվում է բավական մեծ՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ–ի փոխգործակցության աննախադեպ ծրագիր։ Այն պաշտոնական փաստաթուղթ է, որը կստորագրվի Ուկրաինայի և դաշինքի միջև։ Եվ եթե ամեն ինչ հաջող դասավորվի, մոտ ժամանակներս փաստաթուղթը կստորագրվի»,–հայտարարել է Կուլեբան։

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ–ն բավական լրջորեն է վերաբերվում ՌԴ կողմից տեղեկատվական սպառնալիքին։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանը կոչ է արել ավելի մեծ միջոցներ տրամադրել «ռուսական քարոզի» դեմ պայքարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը