Լրահոս

09.11.2009 12:24

Թուրք պատգամավոր. «Մնում է, որ Հայաստանը պաշտոնապես դա ընդունի»

Թուրք պատգամավոր. «Մնում է, որ Հայաստանը պաշտոնապես դա ընդունի»

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադին Բյույուքայան Day.Az-ին տված հարցազրույցում ասել է, թե ԵԱՀԿ ղեկավարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկզբունքորեն դեմ չեն Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությանը։ «Հարցի դրական լուծման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի համաձայնությունը։ Ադրբեջանը համաձայն է։ Մինչև վերջերս Հայաստանը միանշանակ դեմ էր արտահայտվում Թուրքիայի ներգրավմանը Մինսկի խմբում, սակայն Երևանի դիրքորոշման մեջ արդեն որոշակի մեղմացում է նկատվում»,-ասել է թուրք պատգամավորը։ Նա նաև ընդգծել է, թե Հայաստանում հրաշալի հասկանում են, «որ չնայած ԱՄՆ և Եվրոպայի ճնշումներին, Թուրքիան Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցում չի գնա զիջումների»։ Ալաադին Բյույուքայան ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, թե «Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է գնալ հողային զիջումների»։ «Հենվելով անդրկուլիսային տեղեկությունների և ԵԱՀԿ ներսում տիրող ընդհանուր տրամադրությունների վրա, կարող եմ ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կան որոշակի ձեռք բերումներ։ Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է դուրս գալ տարածքներից։ Մնում է, որ նա պաշտոնապես ընդունի դա»,-ասել է Բյույուքայան։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։