Լրահոս

22.06.2015 09:09


Մյասնիկյան պողոտայում ոռոգման ջրերի խողովակը վթարվել է

Մյասնիկյան պողոտայում ոռոգման ջրերի խողովակը վթարվել է

Հունիսի 21-ին, ժամը 20.24-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 հասցեի մոտակայքում («Ռիցար» հյուրանոցի մոտակայք) ոռոգման ջրերի խողովակի վթարի հետևանքով ջրերը հոսում են պողոտայով, առկա են տեղահան եղած մայթի եզրաքարար, պոկված ծառի ճյուղեր և էլ.լարեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ոռոգման ջրագծի վթարի հետևանքով տեղի է ունեցել մոտակայքով անցնող եռաֆազ հոսանքի մալուխների կարճ միացում, ինչից տեղահան են եղել մայթեզրի արգելապատնեշները, պոկվել են ծառի ճյուղեր և էլ.լարեր:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ժամը 21.42-ին համապատասխան ծառայությունների ժամանելը:
Հունիսի 22-ի առավոտյան վթարավերականգնողական աշխատանքները կշարունակվեն:

Այս խորագրի վերջին նյութերը