Աշխարհ

21.06.2015 19:15


Գվատեմալայում 62-ամյա տղամարդը 200 կմ վազել է՝ պահանջելով նախագահի հրաժարականը

Գվատեմալայում 62-ամյա տղամարդը 200 կմ վազել է՝ պահանջելով նախագահի հրաժարականը

Գվատեմալայում 62-ամյա Օսվալդո Օչոան որոշել է յուրօրինակ ձևով պայքարել կոռուպցիայի դեմ և պահանջել երկրի նախագահ Օոտտո Մոլինայի հրաժարականը։

BBC–ն հայտնում է, որ տարեց տղամարդը երկրով մեկ վազել է 200 կմ, իսկ երբ հետ է վերադարձել մայրաքաղաք, նրան կողմնակիցները ծափահարություններով են դիմավորել։

Տարեց տղամարդը վազել է մեկ շաբաթ՝ ողջ ընթացքում փաթաթված լինելով Գվատեմալայի դրոշով։

Ավարտելով ակցիան՝ նա կոչ է արել բոլորին ոտքի կանգնել ընդդեմ անպատժելիության և կոռումպացված քաղաքական գործիչների, ովքեր հարստացել են պետական միջոցների հաշվին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը