Շաբաթ օրը Բրյուսելի կենտրոնում մոտ 150 մերկ հեծանվորդ ակցիա են իրականացրել։ «ТАСС»–ը հայտնում է, որ այսպիսով նրանք ցանկացել են ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքային տրանսպորտի կողքին հեծանվորդների անվտանգությունն ապահովված չէ։ Ակտիվիստները քաղաքական որոշում են պահանջում հեծանիվներով շրջելն անվտանգ և գրավիչ դարձնելու ուղղությամբ։
«Մենք կործանում ենք մեր շրջակա միջավայրն ու մեր մոլորակը։ Քաղաքային տրանսպորտը, որտեղ ավտոմեքենան կենտրոնական դերակատարություն ունի, դրա վառ օրինակն է։ Մենք ցանկանում ենք ավելի հանգիստ տեղաշարժվել՝ մարդկանց բարեկեցության նկատմամբ ուշադրություն դրսևորելով։ Դրա ամենալավ միջոցը քաղաքում հեծանվով շրջելն է։ Դրանից աղմուկը քիչ է, և օդն էլ քիչ է աղտոտվում»,–նշել է ակցիայի կազմակերպիչ Ժերոմ Նատյուրը։
Կազմակերպիչները կարծում են, որ այս ակցիան իրականացնելով՝ ընդգծում են քաղաքում հեծանվորդների խոցելիությունը։
Բրյուսելի կենտրոնում «մերկ» ակցիա է իրականացվել

7or.am