Լրահոս

20.06.2015 22:53


«BMW»–ն գլորվել է ձորակը

«BMW»–ն գլորվել է ձորակը

Հունիսի 20-ին, ժամը 18.29-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոշ-Արուճ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի 45-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 34ZQ341 պետհամարանիշով (վարորդ` Կ. Մ., ծնվ. 1992թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 150 մ) հարակից ձորակը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ի. Ե.-ը (ծնվ. 1994 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները ուղևորի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը