Թուրքիայի ազգայնական կուսակցությունը իշխող ԱԶԿ-ի հետ կոալիցիայի համաձայնության է եկել
Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ) իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիա կազմելու համաձյանության է եկել 8 նախարարություն ստանալու պայմանով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Posta թերթը:
Ըստ ձեռք բերված համաձայնության` Թուրքիայի խորհրդարանի նախագահը պետք է լինի ԱՇԿ անդամ պատգամավոր: Թուրքիայում քրդական խնդրի լուծման գործընթացն այսուհետև պետք է կոչվի «դեմոկրատացման գործընթաց»:
2013 թվականի դեկտեմբերի վերջին ապօրինությունների, կաշառակերության մեջ մեղադրվող, սակայն, նախագահ Թայիփ Էրդողանի կողմից հովանավորվող թուրքական կառավարության 4 նախկին նախարարներ պետք է դատվեն Գերագույն դատարանում:
Բացի այդ, ԱՇԿ-ը հասել է նրան, որ նախագահ Էրդողանն այսուհետև պետք է առաջնորդվի բացառապես «սահմանադրության շրջանակում», ինչի դիմաց ազգայնականները համաձայնել են չհամառել նորակառույց նախագահական պալատից նախկին նախագահական` Չանքայա պալատ Էրդողանի տեղափոխվելու իրեն նախկին պնդման մեջ:
Posta-ն նշում է, որ ութ նախարարությունների հետ ԱՇԿ-ը կստանա նաև երկու փոխվարչապետների պաշտոնները:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։