Աշխարհ

21.06.2015 00:33


Գիտնականները պարզել են, որ գրեթե բոլոր կենգուրուները ձախլիկ են

Գիտնականները պարզել են, որ գրեթե բոլոր կենգուրուները ձախլիկ են

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են, որ կենգուրուները, ինչպես և մարդիկ, տարբեր առօրյա խնդիրներ լուծելու համար նախընտրում են օգտագործել վերին վերջույթներից մեկը:

«Вести. ru»-ի փոխանցմամբ` ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները նկատել են, որ, ի տարբերություն մարդու, գրեթե բոլոր կենգուրուները ձախլիկ են:

Այդ եզրակացությունը հնարավորություն է տվել գիտնականներին վիճարկելու այն տարածված թեզը, որ ձախլիկությունը հազվադեպ հանդիպող երևույթ է կաթնասունների շրջանում:

Նշվում է, որ կենգուրուի թաթերը հանգիստ կարելի է ձեռքեր անվանել, քանի որ այդ կենդանիների 5-մատանոց վերին վերջույթները շատ նման են մարդու ձեռքերին, միայն թե եղունգների փոխարեն մատների վրա երկար ճանկեր են:

«Մենք հաստատեցինք այն փաստը, որ նույնիսկ կենգուրուի ձագերն են անհամաչափ օգտագործում ձեռքերը. ձագուկը կախվում է մոր պարկից և ձախ ձեռքով քաղում խոտը»,–պատմել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ դոցենտ Եգոր Մալաշիչևը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը