Աշխարհ

20.06.2015 20:40


Հայտնի է՝ ինչպիսին է լինելու «Apple Watch-2»–ը (լուսանկարներ)

Հայտնի է՝ ինչպիսին է լինելու «Apple Watch-2»–ը (լուսանկարներ)

Դեռ նոր է մեկնարկել «Apple»–ի սմարթ ժամացույցների վաճառքը, երբ ընկերությունն արդեն պատրաստում է դրանց երկրորդ մոդելը։ Ինչպես տեղեկացնում է «9to5Mac» պորտալը, հիմնական տարբերությունը նախորդ մոդելից լինելու է տեսաչաթի առկայությունը։

Ամենայն հավանականությամբ, երկրորդ մոդելը պատրաստ կլինի արդեն մյուս տարի։ Նշվում է, որ «Apple»–ը դեռ փորձարկում է նոր խելացի ժամացույցի կարողությունները, և գոհացուցիչ արդյունք չտեսնելուց հետո որոշ մասերից ստիպված կլինի ազատվել։

Այսպիսով, ի՞նչ է սպասվում նոր մոդելից։

«Apple Watch 2»–ի դիսփլեյի ներսում տեղադրված «FaceTime» տեսախցիկի միջոցով ժամացույցն օգտագործողը հնարավորություն կունենա տեսազանգ կատարել անմիջապես իր դաստակից։ Երկրորդ սերնդի մոդելն ավելի անկախ կլինի սմարթֆոնից։ Դրանով հնարավոր կլինի հաղորդագրություն ուղարկել և էլեկտրոնային նամակագրություն վարել, տեղեկանալ եղանակի տեսությանը և այլ խնդիրներ լուծել «Wi-Fi»–ի միջոցով՝ առանց «iPhone»–ին միանալու։ Մինչդեռ, առկա 1–ին մոդելի ժամացույցներն առանց սմարթֆոնի քիչ բանի են ունակ։

Ներկայումս հայտնի չէ՝ ինչ նյութից պատրաստված կլինի նոր մոդելը, սակայն աղբյուրը հավանական տարբերակների թվում նշում է տիտանը, վոլֆրամը, պալադիումը և պլատինը։

Նոր սմարթ ժամացույցների էկրանը կտրամադրի «LG»–ն՝ 1–ին մոդելի դիսփլեյների էքսքլյուզիվ մատակարարը։ Ուժակուտակիչ մարտկոցների բարելավման մասին չի նշվում։ Ինչպես պարզել են «Apple»–ի ներքին ուսումնասիրությունները, սպառողները գոհ են 1–ին մոդելի մարտկոցների լիցքավորման ծավալից. օրվա վերջին ժամացույցը լիցքավորված է լինում 30-40%–ով։

Դե, իսկ «Apple Watch 2»–ի գինը հազար դոլարով ավելի կլինի նախորդ մոդելից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը