Աշխարհ

20.06.2015 13:31


Վրաստանի նախագահը վաճառել է արծաթե ճարմանդները` տուժածներին օգնելու համար

Վրաստանի նախագահը վաճառել է արծաթե ճարմանդները` տուժածներին օգնելու համար
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի բարեգործական աճուրդում վաճառել է իր արծաթե ճարմանդները։ «Courtyard Marriott» հյուրանոցում կազմակերպված աճուրդի ժամանակ նախագահի ճարմանդները վաճառվել են 4 հազար դոլարով։
«Apsny.ge»-ի տեղեկացմամբ` նախնական արժեքը կազմել է 100 դոլար։ Աճուրդում դրանք գնել է գործարար Նազի Ալասանիան, իսկ աճուրդից գոյացած գումարը կտրամադրվի Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին։
Տոնական տորթը նույնպես ուղարկել են հեղեղից տուժած երեխաներին։

Մանրամասները՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը