Աշխարհ

20.06.2015 13:30


ՀԱՀ–ից 2 տղամարդ Լոնդոն է հասել՝ կառչած օդանավի շասսիից

ՀԱՀ–ից 2 տղամարդ Լոնդոն է հասել՝ կառչած օդանավի շասսիից

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում: «Mirror»-ի փոխանցմամբ` «Հիթրոու» օդանավակայանի մոտակայքում գտնվող գրասենյակային շենքի տանիքում ոստիկանության աշխատողները հայտնաբերել են մոտ 20-ամյա տղամարդու դի, ով փորձ է արել Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգից ժամանել Լոնդոն՝ թաքնվելով ինքնաթիռի շասսիի հատվածում:

Ինքնաթիռն ուսումնասիրելուց հետո ոստիկանները հայտնաբերել են նաև երկրորդ տղամարդուն, ով նույնպես թաքնվել է օդանավի շասսիի հատվածում, և ողջ մնացել: Հայտնաբերված տղամարդուն, ով 11-ժամյա թռիչք է կատարել, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը