Չինաստանի Յույլին քաղաքում անցկացվում է շան մսի փառատոն, որը բավականին լարված մթնոլորտում է անցնում: «Вести. Ru»-ի փոխանցմամբ՝ բազմաթիվ ակտիվիստներ դուրս են եկել փողոց, և ի պաշտպանության կենդանիների՝ կարգախոսներ են վանկարկում:
Նշվում է, որ Հան դինաստիայի իշխանության տարիներին՝ մ.թ. II դարում, շան միսն իսկապես դելիկատես էր համարվում, սակայն Սույ և Տանգ դինաստիաների իշխանության ժամանակ՝ մ.թ. V-X դդ., շան միսն օգտագործելը խստիվ արգելվում էր, և սննդակարգում այն ընդգրկելն անբարոյական էր համարվում: Այդ դարաշրջաններում շունը դիտարկվում էր որպես որսորդ կամ ընկեր։
Այսօրվա Չինաստանում շան մսի այս փառատոնը սկիզբ է առել 2009թ., իսկ 2 տարի անց փակվել է շան մսի մի այլ փառատոն, որը հասարակության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել:
Սննդակարգում շատ մսի օգտագործման դեմ հանդես են գալիս նաև բժիշկները, ովքեր պնդում են, որ դա ոչ միայն անբարոյական է, այլ նաև ծանր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, քանի որ շները ոչ միայն տարբեր մակաբույծների, այլ նաև կատաղության հիմնական կրողն են: Բացի այդ, լուրջ կասկածներ է առաջացնում մսի որակը, քանի որ շներին որսում են Չինաստանի ամբողջ հյուսիս-արևմուտքում, իսկ հետո մի քանի օր տեղափոխում են Յույլին:
Աղբյուրի դիտարկմամբ՝ հնարավոր չէ անտեսել նաև գործընթացի բարոյական կողմը, քանի որ փառատոնն անցկացվում է դպրոցի հարևանությամբ, և երեխաները ստիպված են տեսնել, թե ինչպես են սպանում և կտրատում կենդանիներին: Նույնսիկ շան մսի վաճառողներն են խոստովանում, որ չէին ցանկանա, որ իրենց երեխաները զբաղվեին այդ գործով:
«Երբ ես եկա տուն, իմ 19-ամյա որդին մի կողմ տարավ ինձ, ու հարցրեց, թե ինչի համար եմ ես զբաղվում այդ ամենով: Մի՞թե աշխարհի բոլոր մասնագիտություններից ես չէի կարող ընտրել ավելի մարդկային մասնագիտություն», - լրագրողների հետ զրույցում պատմել է վաճառողներից մեկը:
Նշվում է նաև, որ Չինաստանի իշխանությունները փորձում են կասեցնել շան մսի օգտագործումը: Այսպես, օրինակ, «շնակերների» գլխավոր քաղաք համարվող Գունչժոուի իշխանությունները փակել են մի շարք ռեստորաններ, որոնք մասնագիտացված էին շան մսի պատրաստմամբ։
Շան մսի փառատոնը մասերի է բաժանել Չինաստանը

7or.am