92-ամյա կնոջ արգանդում մումիֆիկացված պտուղ են հայտնաբերել
Անհավանական դեպք է տեղի ունեցել Չիլիում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին», Չիլիի հիվանդանոցներից մեկի բժիշկները 92-ամյա կնոջ արգանդում հայտնաբերել են տասնյակ տարիներ առաջ մահացած և մումիֆիկացված պտուղ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տարեց կինը դիմել է Սան Անտոնիո քաղաքի հիվանդանոցներից մեկն այն պատճառով, որ ընկնելուց հետո ուժեղ ցավեր է զգացել փորի հատվածում: Ռենտգենային հետազոտության արդյունքում բժիշկը հայտնաբերել է 50 տարի առաջ անհայտ պատճառներից մահացած, 30 ամսական մումիֆիկացված պտուղ:
Ապշած կինը հայտնել է բժիշկներին, որ երբեք չի իմացել իր հղիության մասին, իսկ մահացած պտուղը որևէ անհարմարություն չի պատճառել: Մի շարք հետազոտությունների արդյունքում բժիշկները որոշում են կայացրել չհեռացնել պտուղը, քանի որ վիրահատությունը տարեց կնոջ համար կարող է վտանգավոր լինել: Այժմ կինն իրեն լավ է զգում և ընկնելու արդյունքում ստացած վնասվածքները բուժում է տան պայմաններում:

7or.am