Լրահոս

20.06.2015 18:14


Ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունիսի 20-ին, ժամը 08.07-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում` եկեղեցու մոտակայքում, իրեն պատկանող «Հովեր» մակնիշի 34 ZM 843 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

***

Հունիսի 19-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Վ. Տերյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ - 53» մակնիշի ավտոմեքենան:

***

Հունիսի 19-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածի 16-րդ կմ-ին ցեխակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում (16-րդ կմ) արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 33 VL 489 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունիսի 19-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհին «ԳԱԶ - 2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի առուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս - Մեծ Մասրիկ հատվածում (2-րդ կմ) «ՎԱԶ - 3110» մակնիշի 20 LU 092 պետհամարանիշով ավտոմեքենան կողային երկու անվադողերով արգելափակվել է սելավատարի մեջ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը