Քաղաքական

20.06.2015 10:12


Ամեն օր՝ 19:00-ին, Ազատության հրապարակում հավաք կլինի

Ամեն օր՝ 19:00-ին, Ազատության հրապարակում հավաք կլինի

Ինչպես հայտնել էինք, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախօրեին Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաք–երթը վերածվեց շուրջօրյա նստացույցի։ Այն շարունակվելու է մինչև երկուշաբթի՝ 19։00–ն։ Մինչ այդ Ազատության հրապարակում ամեն օր՝ 19։00–ին, հավաք է լինելու։

«Եթե մինչև երկուշաբթի՝ ժամը 19:00–ն, մենք չհասնենք մեր նպատակին՝ հոսանքի սակագնի ապօրինի թանկացման որոշման կասեցմանը, կշարժվենք Բաղրամյան 26: Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել նստացույցին և ամենօրյա հավաքներին»,–ասված է «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը